Նոյեմբերի 19-20-ը Սևանի տարածքի բոլոր դպրոցներում << Կրթություն առանց սահմանի>> ՀԿ-ի և <<Դպրոց-կենտրոնների միություն>> իրավաբանական անձանց միության հետ համատեղ Հայաստանի երիտարսարդական հիմնադրամի աջակցությամբ կազմակերպվեց <<Ծխելու դեմ լավագույն հակագովազդ>> խորագրով պաստառների մրցույթ: Մրցույթի ցուցահանդես-ամփոփումը իրականացվեց 26.11.2013թ.-ին Սևանի Խ.Աբովյանի անվան ավագ դպրոց-կենտրոնում, որտեղ ցուցադրվեցին բոլոր դպրոցներում լավագույնը ճանաչված պաստառները:
Քլաստերի բոլոր դպրոցների նախաձեռնող խմբերը ծավալեցին մեծ աշխատանք՝ ուղղված վաղ տարիքում ծխախոտի օգտագործման, կանխարգելման, առողջության վրա ծխելու վնասակար ազգեծության մասին իմացության մակարդակի, իրազեկվածության բարձրացմանը:
Комментариев нет:
Отправить комментарий