воскресенье, 8 декабря 2013 г.

"ԱՇՈՒՆԸ ՍԻՐՈ ԹԵՎԵՐՈՎ" ՄԻՋՈՑԱՌՈՒՄ Հ.155 ԴՊՐՈՑՈՒՄ

Դեկտեմբերի 4-ին Լ.Միրիջանյանի անվան հ.155 դպրոցի VIIIբ դասարանը ներկայացրեց <<Աշունը՝ սիրո թևերով>> միջոցառումը: Տարվա բոլոր եղանակներն էլ գեղեցիկ են և յուրահատուկ, բայց աշունը, այն էլ Հայաստանի աշունը, ուրիշ է: Մարդիկ տարվա այս հրաշք ժամանակահատվածում կարծես ավելի դյուրազգաց են դառնում, զգում սիրո, քնքշանքի պահանջ: Աշակերտները ուսուցուհի Լ. Հարությունյանի ղեկավարությամբ գեղեցիկ ասմունքեցին աշնան սիրո մասին, բեմադրեցին մի հատված <<Ես և նա>> ստեղծագործությունից: Բոլոր ներկաները համակվել էին քնարական զգացումով:




Комментариев нет:

Отправить комментарий