вторник, 19 ноября 2013 г.

N.17 ԱՎԱԳ ԴՊՐՈՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ԷՐ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԳՈՇԱՎԱՆՔ

Նոյեմբերի 16-ին N.17 ավագ դպրոցի 11-12-րդ դասարանների աշակերտները մեկնեցին ուխտագնացության: Կատարեցին մաքրման աշխատանքներ Գոշավանքի տարածքում: Ուխտագնացության նպատակը՝ մեր հայորդիներին մեկ ընդհանուր գաղափարախոսության շուրջ համախմբելն է, քրիստոնյայի կերպարը զորացնելը ու միասնաբար աղոթելը մեր նախնյաց սուրբ հողի վրա: Ուխտագնացությամբ մերձենում ենք հոգևոր, մշակութային արժեքներին ու գաղափարներին, հնարավորություն ենք ստանում ինքնաճանաչման միջոցով հաղորդակցվելու Աստվածային պատգամներին, արժանանալու և ժառանգակիրները լինելու հավիտենական կյանքի: Այցելություն կատարվեց Դիլիջան պատմամշակութային թանգարան:








Комментариев нет:

Отправить комментарий