Հոկտեմբերի 18-ին Վանաձորի N.17 ավագ դպրոցը կազմակերպել էր բաց դաս-միջոցառում՝
նվիրված Հովհ. Թումանյանին: Այն կազմակերպել էր հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Անուշ Սիմոնյանը:
11-րդ դասարանի հումանիտար հոսքի աշակերտները հանգամանորեն ներկայացրին Թումանյանի կյանքը
և գրական-հասարակական գործունեությունը, ասույթներ և բանաստեղծություններ Հովհ. Թումանյանի մասին: Արտասանվեցին
և մեկնաբանվեցին Ամենայն հայոց բանաստեղծի բազմաթիվ ստեղծագործություններ:


Комментариев нет:
Отправить комментарий