четверг, 14 ноября 2013 г.

Լ.ՄԻՐԻՋՅԱՆԻ ԱՆՎԱՆ N.155 ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԵՌԱԲԼՈՒՐ

Նոյեմբերի 8-ին Լ. Միրիջյանի անվան N.155 դպրոցի շրջանավարտ, զոհված ազատամարտիկ Յուրա Գևորգյանի ծննդյան օրը նշվեց նրա անունը կրող 6գ դասարանի կողմից: Այս դասարանը իրենց դասղեկ Լ. Պասկևիչյանի և զինղեկ պարոն Մելքոնյանի հետ այցելեցին Եռաբլուր, իրենց հարգանքի տուրքը մատուցեցին զոհված ազատամարտիկի հիշատակին: Ծաղիկներ դրեցին նաև Մոնթեի, սպարապետ Վազգեն Սարգսյանի, Զորավար Անդրանիկի շիրիմին:
Երեխաները, լինելով այդպիսի սուրբ վայրում, հասկացան իրենց հայրենիքի խաղաղության գինը և երդվեցին լինել իրենց հայրենի հողի համար արժանի զավակ:




Комментариев нет:

Отправить комментарий