<<Դպրոց-կենտրոնների միություն>> իրավաբանական անձանց միության առաջարկով հոկտեմբերի 1-ին Լևոն Միրիջանյանի անվան հ.155 հիմնական դպրոցում նշվեց Երաժշտության միջազգային օրը:Առավոտյան ռադիոհաղորդիչով հայտարարվեց, որ այսօր երաժշտության միջազգային օրն է: Այնուհետև դպրոցում անցկացվեց <<Արդյոք ովքեր են>> խորագրով մրցույթ: Աշխորհուրդը մի շարք կոմպոզիտորների նկարներով շրջում էր դպրոցում և հարցում կատարում, թե որքանով են աշակերտները և ծնողները տեղեկացված նրանց մասին:
Այդ օրը յուրաքանչյուր երաժշտության դասաժամին էլեկտրոնային գրատախտակով ցուցադրվեցին երաժշտական նյութեր՝ Առնո Բաբաջանյանի <<Էլեգիա>>-ն, Վիվալդիի <<Աշուն>>-ը և մեծն Կոմիտաս:

Комментариев нет:
Отправить комментарий