<<Դպրոց-կենտրոնների միություն>> իրավաբանական անձանց միության առաջարկով սեպտեմբերի 21-ին Մասիս քաղաքի Մ. Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցի բակում մեծ հանդիսություն էր: Ամեն ինչ խորհրդանշում էր անկախության 22-րդ տարեդարձը. տողանը սկսվեց Հայաստանի հանրապետության հիմնի, ապա նաև դպրոցի հիմնի կատարումով:Ելույթ ունեցան դպրոցի “Արմինկա” պարային խումբը և սպորտային խմբակի սաները: Հնչեցին բանաստեղծություններ, երգեր, մաղթանքներ: Տոնական տրամադրությունը թևածում էր ամբողջ դպրոցում և հպարտությամբ լցնում բոլորի սրտերը. “... անկախություն ասելով մենք մեր գլխի տերն ենք դառնում, մեր հողի ու ջրի տերը և աշխարհամեջ ենք դուրս գալիս տիրոջ իրավունքով”:






Комментариев нет:
Отправить комментарий