понедельник, 23 сентября 2013 г.

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐԸ ԳԱՎԱՌԻ N 5 ԴՊՐՈՑՈՒՄ

<<Դպրոց-կենտրոնների միություն>> իրավաբանական անձանց միության առաջարկով սեպտեմբերի 21-ին Գավառի N 5 դպրոցում անցկացվեց միջոցառում նվիրված ՀՀ անկախության 22-րդ տարեդարձին:
ՀՀ անկախության տարելիցի մասին աշակերտների հետ զրույց-զեկուցում անցկացրեց տնօրեն Ս. Արզաքանյանը:



Հնչեցին հայրենասիրական երգեր, Հայաստանին նվիրված բանաստեղծություններ:
-Մենք 22-ամյա Հայաստանի սերունդն ենք և պատրաստ ենք մեր կյանքը նվիրելու մեր հայրենիքին:
-Մենք հայ ժողովուրդ ենք և մեր երթը վերջ ու վախճան չունի :
-Մեր հին ու նոր պատմության հավերժական Արարատ լեռը վկա. ապրել, ապրում է և հավերժ կապրի հայ ժողովուրդը: 


Միջոցառումը ավարտվում է Արագած երգի հնչյունների ներքո, որի ժամանակ աշակերտները շուրջպար են բռնում:

Комментариев нет:

Отправить комментарий