вторник, 24 сентября 2013 г.

«ԼԻԶԲՈՆԻ ԻՄ ԸՆԿԵՐՆԵՐԸ»

Սեպտեմբերի 19-ին  ՀՀ ԿԳՆ «Գյումրու  N 3 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի միջոցառումների սրահում էին հավաքվել ուսուցչակազմն ու աշակերտակազմը, ինչպես նաեւ բազմաթիվ հյուրեր Հայաստանի տարբեր վայրերից ու սփյուռքից: Հուշ-ցերեկույթը այս դպրոցի կամարների ներքո նվիրված էր 1983թ. հուլիսի 27-ին, Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում կատարված 5 հայորդիների զոհաբերումը վերոհիշյալ պետության մեջ գտվնող թուրքական դեսպանատան ներսում, ասել է թե մատաղ ազատության բագինին: 

 Զուգահեռ անցկացվեց նաեւ գործողության 30 ամյակին նվիրված Արա Նախշքարյանի  վերջերս հեղինակած «ԼԻԶԲՈՆԻ ԻՄ ԸՆԿԵՐՆԵՐԸ» գրքույկի շնորհանդեսը եւ այդ մասին վկայող ֆիլմի ցուցադրումը, որը պատրաստել էր Արա Նախշքարյանն ու Լիլիթ Մնացականյանը:
Ստորեւ ներկայացնում ենք միջոցառումն ամբողջությամբ:
http://www.youtube.com/watch?v=F2F8d91mCjw

 Բանախոս եւ կազմակերպիչ Արա Նախշքարյանն ու աշակերտուհի երգչուհի Շողիկ Ղազարյանը
 Բանախոս Զարեհ Եահնիյան
 Բանախոս Սամվել Թադեւոսյան







Բանախոս Սիմոն Գաֆալյան





















Միջոցառման կազմակերպիչ Արա Նախշքարյան









Տնօրեն Գ. Ալեքսանյան





Комментариев нет:

Отправить комментарий