понедельник, 10 июня 2013 г.

«Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության առաջարկով Մ. Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցում անցկացվեց միջոցառում: Մասիս քաղաքի երաժշտական դպրոցի դահլիճ էին շտապում Մասիս քաղաքի 6 մանկապարտեզների ավագ խմբերի սաները, որտեղ նրանց դիմավորեցին Մասիս քաղաքի Մ. Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցի <<Սիրոն>> թատերախմբի փոքրիկ դերասանները: Նախասրահում հեքիաթների հերոսները զանազան խաղեր էին կազմակերպել փոքրիկների համար, նրանց հետ երգում էին, պարում: Ապա փոքրիկները հրավիրվեցին դահլիճ, որտեղ փոքրիկ դերասանները ներկայացրին Ա. Խնկոյանի <<Մկների ժողովը>> բեմադրությունը, այդ ձևով շնորհավորելով փոքրիկներն Հունիսի 1-ի՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: 




 Դահլիճում ներկա էին նաև <<Նռան հատիկ>> մանկապատանեկան թատերական փառատոնի կազմկոմիտեն, որը 13-րդ անգամ <<Սիրոն>>-ին և նրա գեղարվեստական ղեկավար Արշակ Ղազարյանին շնորհեցին փառատոնի 2013 թ. հանրապետական փուլի մասնակցուղեգիր: Օրը տոն դարձավ ոչ միայն երեխաների, այլև սիրոնցիների համար:


Комментариев нет:

Отправить комментарий