среда, 5 июня 2013 г.

ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ ՔԱՐԱԳԼԽԻ ԴՊՐՈՑՈՒՄ

 <<Դպրոց-կենտրոնների միություն>> իրավաբանական անձանց միության առաջարկով մայիսի 18-ին նշվել է Թանգարանների միջազգաին օրը : 12-րդ դասարանի աշակերտները հանդես են եկել ռեֆերատներով` <<Թանգարանները որպես կամուրջ մշակույթների միջև>> թեմայով: 10-րդ դասարանի աշակերտները ներկաներին ներկայացրեցին թանգարանները` ըստ տիպերի և պրոֆիլների: 
 Մասնակից աշակերտները պատմեցին իրենց այցելած թանգարաններից ստացած տպավորությունների մասին (Հովհաննես Թումանյանի, Անդրանիկ Օզանյանի, Վազգեն Սարգսյանի և այլոց): Պատմության ուսուցիչ Ա. Հովհաննիսյանը ամփոփեց աշակերտների խոսքը, կարևորեց թանգարանների դերն ու նշանակությունը, ներկայացրեց Հայաստանի գործող թանգարաները: Աշակերտների ուժերով լույս ընծայվեց ստենդ` <<Մայիսի 18-ը Թանգարանների միջազգային օրն է>> խորագրով:

Комментариев нет:

Отправить комментарий