Մայիսի 17-ին Գյումրու Լորդ բայրոնի անվան թիվ 20 միջնկարգ դպրոցում մի հրաշալի մթնոլորտ էր: Վարածնվել էր մեր Գյումրին իր հին ու բարի ավանդույթներով: 4ա դասարանի աշակերտները սիրված գյումրեցիների կերպարներով, երգով, պարով, կատակներով, նիստ ու կացով գովերգեցին արվեստների, արհեստների վարպետների քաղաք Գյումրին:
«Հյուր» էին եկել գուսան Շերամն ու Ջիվանին, Պոլոզ Մոիկուչն ու Ծիտրո Ալեքը, Շիրազը ու Իսահակյանը, որոնք ևս մեկ անգամ ապացուցեցին, որ Գյումրին աշխարհին տվել է հանճարեղ զավակներ: Գյումրեցին ապրում, արարում և ստեղծագործում է, և Գյումրու թիվ 20 միջնակարգ դպրոցի այդ հրաշք մանուկները /դասվար Զ.Մացակյան/ դրա վառ ապացույցն են:

Комментариев нет:
Отправить комментарий