пятница, 14 июня 2013 г.






<<Դպրոց-կենտրոնների միություն>> իրավաբանական անձանց միության կողմից տրամադրված դրամաշնորհի միջոցներուվ Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցում իրականացվում է <<Ակտիվ ծնող, ակտիվ համայնք>> ծրագիրը, որի նպատակն է նպաստել Վայոց ձորի մարզի 20 դպրոցների ծնողական խորհուրդների նախագահների, անդամների և մարզի 4 դպրոց–կենտրոնների ծնողների, ծնող-մանկավաժների ակտիվ և ստեղծագործական ներգրավմանը դպրոցի ուսումնադաստիարակչական գործունեության արդյունավետության բարձրացման գործընթացին: Այդ ծրագրի շրջանակներում մայիսի 14-ից անցկացվում են սեմինարներ, որին մասնակցում են 21 դպրոցների ծնողական խորհուրդների նախագահներ, ծնողներ, հրավիրված են նաև <<Երիտասարդ սերունդ>>ՀԿ-ի ներկայացուցիչներ: Այս ծրագրի շրջանակներում Եղեգնաձորի թիվ 1 դպրոցը պատրաստել է Էլ. կայք՝ http://yeghegnadzor1.schools.am/dprockemtron.htm , և ցանկանում է համագործակցել Հայաստանի դպրոց-կենտրոնների հետ ակնկալելով արդյունավետ համագործակցություն: 










Комментариев нет:

Отправить комментарий