пятница, 3 мая 2013 г.

Ջազի միջազգային օրը Նոյեմբերյանի ավագ դպրոցում

 «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության առաջարկով մայիսի 2-ին Նոյեմբերյանի ավագ դպրոցում /Դպրոց-կենտրոն/ 6-8-րդ դասարանների աշակերտների մասնակցությամբ անցկացվեց Ջազի միջազգային օրվան նվիրված միջոցառում: 
 Աշակերտները համառոտ տեղեկություն ստացան երաժշտության այս ժանրի ծագման, զարգացման, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ընդունված բանաձևի համաձայն` 2012թվականից ապրիլի 30-ը Ջազի միջազգային օր նշելու մասին: Զուգահեռաբար լսեցին համաշխարհային հայտնի ջազ-աստղերին, առանձնահատուկ ընկալում դրսևորեցին Տաթևիկ Հովհաննիսյանի և Էլվինա Մակարյանի արվեստի նկատմամբ:

Комментариев нет:

Отправить комментарий