9բ դասարանի աշակերտների մասնակցությամբ տեղի ունեցավ միջցառում`նվիրված Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն 1-ին:Միջոցառումը կազմակերպել էր ՀԵՊ ուսուցչուհի Գ.Ավագյանը:Աշակերտները ներկայացրին այն բոլոր հիշարժան տարեթվերը, որոնք կապված են Վազգեն Առաջինի կենսագրության հետ:
Փոքրիկ բեմականացմամբ ներկայացրին կաթողիկոսի մուտքը հոգևոր կյանք:Տեսանյութով ցուցադրվեց թե ինչպես Վազգեն Առաջինը (Լևոն Պալճյան) ձեռնադրվեց կաթողիկոս `պետական և մշակութային այրերի ընտրությամբ: Հնչեց Վազգեն Առաջինի ձայնը՝ ուղղված հայ ժողովրդին:Աշակերտներն ասմունքեցին և երգեցին:
Միջոցառման կարևորության մասին խոսեց փոխտնօրեն Մ.Հովսեփյանը:Նա նշեց, որ նման միջոցառումները խիստ անհրաժեշտ են,որպեսզի սերունդները ճանաչեն և հիշեն հայ ժողովրդի պետական մեծ գործիչներին: Միջոցառմանը ներկա էր և, իր գեղեցիկ խոսքն ասաց Քրիստոնեության դաստիարակության կենտրոնի ներկայացոցիչ տիկին Ռուզաննան:



Комментариев нет:
Отправить комментарий