понедельник, 22 апреля 2013 г.

Երկրի միջազգային օրը Գուգարքի N1 դպրոցում


<<Դպրոց-կենտրոնների միություն>> իրավաբանական անձանց միության առաջարկով ապրիլի 22-ին Լոռու մարզի Գուգարքի Հ. Շիրազի անվան ավագ դպրոցի բակը ստացել էր տոնական տեսք: Դպրոցում նշվում էր Երկիր մոլորակի օրը աշակերտական խորհրդի և տնօրենի մասնագիտական աջակցությունների գծով տեղակալի` Մարիետա Սարգսյանի գլխավորությամբ: 



Աշակերտները մեծ ոգևորությամբ ու սիրով նախապատրաստվեցին այս օրվան: Գույնզգույն փուչիկների վրա բոլոր դասարանները իրենց խոսքը հղեցին աշխարհի ողջ մարդկությանը` մաղթելով Երկիր մոլորակին խաղաղություն, մաքրություն,սեր և ջերմություն: 





Աշակերտները ցույց տվեցին,որ արևոտ Հայաստանը իր ջերմությունը տալիս է ողջ աշխարհին: Աղավնիները և փուչիկները օդ բարձրացան` իրենց հետ տանելով Գուգարքի Հ. Շիրազի անվան ավագ դպրոցի աշակերտների մաղթանքները:









Комментариев нет:

Отправить комментарий