понедельник, 15 апреля 2013 г.

Սեմինար Արտաշատի համար 6 դպրոցում

 2013 թ. ապրիլի 12-ին Արտաշատ քաղաքի № 6 միջնակարգ դպրոցում «ՈՒսուցչի էթիկայի նորմեր» փաստաթղթի նախագծի մշակման ծրագրի շրջանակներում կազմակերպվեց սեմինար, որին մասնակցում էին քլաստեր դպրոցների (№1, №2, №3, Մրգավան, Ազատավան, Դալար, Շահումյան, Վերին Արտաշատ) ներկայացուցիչներ։ Սեմինարը վարում էին դպրոցի փոխտնօրեն Աղավնի Մինասարյանը և ինֆորմատիկայի ուսուցչուհի Արմենուհի Հայրապետյանը։ Սեմինարի ընթացքում մասնակիցները լրացրին հարցաթերթիկները, որից հետո մտագրոհի միջոցով ներկայացրին ուսուցչի էթիկայի հիմնական սկզբունքները:
 Այնուհետև «Կրկնակի գրառումների» մեթոդով կազմված բաշխման նյութը լրացրին խմբերով և ներկայացրին: Այնուհետև խմբերը պաստառների միջոցով ներկայացրին «Ուսուցիչ-ուսուցիչ», «Ուսուցիչ-ծնող», «Ուսուցիչ-աշակերտ», «Ուսուցիչ-մանկավարժական կոլեկտիվ և տնօրեն», «Ուսուցիչ-հասարակություն և պետություն» փոխհարաբերությունները: Ներկայացվեց «Ուսուցչի էթիկայի նորմերի» փաթեթի նախագիծը: Խմբերին տրվեցին տարբեր իրավիճակներ, հանձնարարվեց որպես էթիկայի հանձնախումբ ներկայացնել իրենց կայացրած որոշումը: 
 Սեմինարի վերջում կատարվեց անդրադարձ և հանձնարարվեց մասնակիցներին ստացված հարցաթերթիկների օգնությամբ կազմակերպել հասարակական կարծիքի ուսումնասիրություն իրենց դպրոցներում և դրանց վերլուծությունները ներկայացնել հաջորդ սեմինարին:






Комментариев нет:

Отправить комментарий