суббота, 13 апреля 2013 г.

Տիեզերագնացության միջազգային օրը Արտաշատի հ.6 դպրոցում

 <<Դպրոց-կենտրոնների միություն>> իրավաբանական անձանց միության առաջարկով Արտաշատի N6 միջնակարգ դպրոցում ապրիլի 12-ին կայացավ Տիեզերագնացության օրվան նվիրված դաս-միջոցառում: Միջոցառումը կազմակերպել էին տնօրենի մասնագիտական աջակցության գծով փոխտնօրեն Աստղիկ Սարգսյանը և ֆիզիկայի ուսուցչուհի Մարինե Բադալյանը: 




Միջոցառմանը մասնակցում էին դպրոցի և դպրոցի քլաստերի դպրոցների աշակերտները: Ձևավորվեցին խմբեր՝ «Տիեզերանավ», «Տիեզերագնաց», «Գալակտիկա», «Արեգակնային համակարգ», «Աստղադիտարաններ»: Խմբերը ներկայացրին իրենց տրված հանձնարարությունները: Ընթացքում ներկայացվեցին տեսաֆիլմեր՝ նվիրված Յուրի Գագարինին և տիեզերագնացությանը, ինչպես նաև պատմական տեղեկություններ աստղագիտության զարգացման մասի: Միջոցառման վերջում մասնակիցներին տրվեց խորհրդանշական նվերներ:

Комментариев нет:

Отправить комментарий