четверг, 11 апреля 2013 г.

Սեմինար Ալավերդու № 1 դպրոցում

2013 թ. ապրիլի 6-ին Ալավերդու № 1 դպրոցում «ՈՒսուցչի էթիկայի նորմեր» փաստաթղթի նախագծի մշակման ծրագրի շրջանակներում կազմակերպվեց սեմինար, որին մասնակցում էին Ալավերդու 6 դպրոցների ( №1, 2, 7, 8, 9, 12) թվով 31 ներկայացուցիչներ (մասնակիցների ցուցակը կցվում է)։ Սեմինարին մասնակցում էր նաև ծրագրի տեղական խորհրդատու Անահիտ Զոհրաբյանը։ Սեմինարը վարում էին դպրոցի տնօրեն Սեդա Վահրամյանը և աշխարհագրության ուսուցչուհի Կարինե Ռամազյանը։ Մինչև սեմինարը Սեդա Վահրամյանը, Կարինե Ռամազյանը և դպրոցի փոխտնօրեն Մելսիդա Մարանջյանը Անահիտ Զոհրաբյանի հետ համատեղ քննարկեցին սեմինարի վարման հետ կապված որոշ մանրամասներ, մշակեցին հետագա աշխատանքների կազմակերպման մեխանիզմներ։ Սեմինարը կազմակերպվեց երկու նիստով և տևեց 3 ժամ, որի ընթացքում մասնակիցները խմբային և անհատական աշխատանքի միջոցով ծանոթացան «ՈՒսուցչի էթիկայի նորմեր» փաստաթղթի նախագծին, քննարկեցին փաստաղթղի առանձին բաժիններ, արեցին մի շարք առաջարկներ, որոնք հիմնականում խմբագրական-սրբագրական բնույթի էին։ Սեմինարի առաջին հատվածում մասնակիցներին առաջարկվեց լրացնել հարցաթերթիկները, ինչպես նաև «Կրկնակի գրառումների» մեթոդով կազմված բաշխման նյութը։ Երկրորդ նիստի ժամանակ մասնակիցներն աշխատեցին խմբերով և քննարկեցին ներկայացվող փաստաթղթի բաժինները՝ անելով գործնական առաջարկներ։ Սեմինարի վերջում Ալավերդու № 2, 7, 8, 9, 12 դպրոցների մասնակիցներին բաժանվեցին հարցաթերթիկներ, որոնց օգնությամբ նրանք պետք է հասարակական կարծիքի ուսումնասիրություն կազմակերպեն իրենց դպրոցներում։



Комментариев нет:

Отправить комментарий