<<Դպրոց-կենտրոնների
միություն>> իրավաբանական անձանց միությունը
հրավիրում է ՀՀ տարածքում գրանցված հանրակրթական դպրոցներին մասնակցելու փոքր դրամաշնորհների մրցույթի: Մրցույթի նպատակն է աջակցել
դպրոցների զարգացման ծրագրերի իրագործմանը, մանկավարժական նորարարությունների
ներդրմանն ու տարածմանը, դպրոցների միջև
համագործակցության ցանցի ձևվորմանը: Դրամաշնորհային ծրագրերը պետք է ուղղված լինեն`
·
մանկավարժական թեմաներով գիտահետազոտական աշխատանքների իրականացմանը,
·
նպատակային
ծրագրերի իրագործմանը,
·
հոգեբանամանկավարժական հետազոտությունների ու գնահատումների իրականացմանը,
·
ներառական կրթության ինդեքսի ներդրման հետ կապված աշխատանքների կազմակերպմանը,
·
բարեփոխումների ծրագրերի հետազոտությունների և վերլուծությունների իրականացմանը,
·
կարճատև վերապատրաստումների կազմակերպմանը,
·
դասապրոցեսում
կիրառելու նպատակով ՏՀՏ ռեսուրսների շտեմարանի (էլեկտրոնային թեմատիկ պլաններ, դասի
պլաններ, թեստեր, դասերի պրեզենտացիաներ և այլն) ստեղծմանը,
·
դաստիարակչական աշխատանքների բարելավման ծրագրի իրականացմանը,
·
կրթության
որակի ներքին գնահատման համակարգի կատարելագործմանը,
·
սովորողների
գործնական հմտությունների զարգացմանն ուղղված ուսուցման ժամանակակից մեթոդների ներդրմանը,
·
սովորողների
մասնագիտական կողմնորոշման և հետագա կրթության համար անհրաժեշտ նախադրյալների ձևավորմանը,
·
աշակերտական
ինքնակառարարման մարմինների գործունեության կազմակերպմանը,
·
սովորողների
անվտանգության և առողջության պահպանմանն ուղղված գործունեությանը,
·
դպրոց-ծնող-համայնք
կապերի ամրապնդմանը նպաստող ծրագրերի իրականացմանը,
·
մասնագիտական
փոխօգնության,
լավագույն մանկավարժական փորձի տարածմանը,
·
դպրոցի
զարգացման ծրագրի իրականացման նպատակով այլ ծրագրերի ներդրմանը:
Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է 22.03.2013թ.: Դրամաշնորհների չափը` առավելագույնը 1.000.000 ՀՀ դրամ է : Ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկություններն ու դիմում – հայտի ձևը կարող եք ներբեռնել` www.cfep.am կամ
schoolcentres.blogspot.com հասցեներից:
Դրամաշնոհային
ծրագրերը ընդունվում են մարտի 07-ից մինչև մարտի 22-ը., աշխատանքային օրերին 900-ից մինչև 1800:
Հասցե`
Տիգրան Մեծի 71 բն. 59 ,
Հարցերի
դեպքում զանգահարել` 010577317, 099131812 Շուշան
Ամիրխանյանին
Комментариев нет:
Отправить комментарий