пятница, 25 января 2013 г.

   Ս/թ հունվարի 24-ին Երևանի Գր. Զոհրապի անվան թիվ 43 դպրոցում տեղի ունեցավ <<Ուսուցչի էթիկայի նորմեր>> փաստաթղթի ներկայացում թեմայով սեմինար: Սեմինարին մասնակցում էին<<Դպրոց-կենտրոնների միություն>> իրավաբանական անձանց միության նախագահ, ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը, ՀՀ ԿԳՆ <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ի ենթածրագրերի ղեկավար՝ Կարեն Մելքոնյանը,Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի տեղակալ ՝ Սիլվա Աչոյանը,Սյուզի Մակեյանը, Կրթության ազգային ինստիտուտի բնագիտամաթեմատիկական առարկաների բաժնի վարիչ՝ Սարիբեկ Հակոբյանը, Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության պատմության ամբիոնի դոցենտ՝ Սիլվա Պետրոսյանը, Երևանի 181 հիմնական դպրոցի փոխտնօրեն՝ Անահիտ Զոհրաբյանը, Միության անդամ 15 դպրոցներից տնօրեններն ու առաջատար մասնագետները ընտրված մանկավարժական խորհրդի կողմից, ԶԼՄ-ներ և այլ հյուրեր
   «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միությունը փաստաթուղթը կազմած հեղինակներին ընտրել է մրցույթով` 3 մասնագետ տարբեր ոլորտներից:
Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության պատմության ամբիոնի դոցենտ Սիլվա Պետրոսյանը «Ուսուցչի էթիկայի նորմեր»-ի համահեղինակն է: Փաստաթուղթն ամբողջացնելու համար ուսումնասիրել են միջազգային փորձը. շատ երկրներում ուսուցիչների համար էթիկայի նորմեր կան` դրանք տարբերվում են միայն իրենց խորությամբ ու ընդգրկվածությամբ:
«Այս փաստաթղթի մեջ կա նաև մի կետ, որը նշում է, որ յուրաքանչյուր դպրոց, յուրաքանչյուր մանկավարժական կոլեկտիվ ինքն է սահմանում իր էթիկայի նորմերը և կարող է այս փաստաթղթում ամրագրված սկզբունքներին չհակասող ցանկացած ուրիշ դրույթներ ևս ներառել»,- տեղեկացրեց Սիլվա Պետրոսյանը:
     Առաջիկայում 15 դպրոցի տնօրեններ կամ առաջատար մանկավարժներ իրենց դպրոցներում կփորձարկեն փաստաթուղթը, կլսեն առաջարկություններ ու նոր գաղափարներ, կկատարելագործեն փաստաթուղթն ու կներկայացնեն Կրթության և գիտության նախարարություն: Ռուզաննա Մուրադյանի ցանկությունն է` այս փաստաթուղթը դարձնել համընդհանուր փաստաթուղթ հանրապետության բոլոր դպրոցների համար:















Комментариев нет:

Отправить комментарий