19.11.2012թ.-ին Երևանի Գր.Զոհրապի անվան թիվ 43 ավագ դպրոցում <<Դպրոց-կենտրոնների միություն>> իրավաբանական անձանց միության նախաձեռնությամբ տեղի է ունեցել ամենամսյա մասնագիտական հանդիպում, որն այս անգամ նվիրված էր տնօրենի` մասնագիտական կրթական աջակցությունների գծով տեղակալների գործունեությանը: Հանդիպմանը մասնակցում էին ԴԿՄ անդամ հանդիսացող դպրոց-կենտրոնների տնօրենի` մասնագիտական կրթական աջակցությունների գծով տեղակալներ: Նախապես մշակված փաթեթները` նվիրված տնօրենի` մասնագիտական կրթական աջակցությունների գծով տեղակալների գործունեությանը ներկայացվեցին սեմինարի ընթացքում և բաշխվեցին մասնակիցներին տպագրված տարբերակով: Սեմինարն անցկացվեց ինտերակտիվ միջավայրում, մասնակիցները բաժանվեցին խմբերի, նրանց հանձնարարություն տրվեց մշակել պլան կարուսելի մեթոդով, այնուհետև` կիսվել դրանով մյուս խմբերի հետ, տեղի ունեցավ առաջավոր փորձի փոխանակում, հարց ու պատասխանի միջոցով վեր հանվեցին և քննարկվեցին տնօրենի՝ մասնագիտական կրթական աջակցությունների գծով տեղակալների գործունեության ընթացքում հանդիպող դժվարություններն ու խնդիրները, հնչեցին մի շարք առաջարկություններ`նրանց գործունեությանը աջակցելու, նպաստելու նպատակով:
Комментариев нет:
Отправить комментарий