среда, 10 октября 2012 г.

Սեմինար՝ ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալների համար

Հոկտեմբերի 19-ին, ժամը 1400-ին, Երևանի Բ. Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ  դպրոցում, /Հասցեն՝ Տիգրան Մեծի 64/ տեղի կունենա «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության անդամ դպրոցների ուսումնական աշխատանքների  գծով տնօրենի տեղակալների սեմինար` նվիրված  դպրոցներում ուսումնական աշխատանքների  կազմակերպմանը: 
Սեմինարին մասնակցելու համար դպրոց-կենտրոնները «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության էլեկտրոնային հասցեին՝ usc.union@yahoo.com  մինչև հոկտեմբերի 12-ը  ներառյալ պետք է ներկայացնեն դպրոցներում առկա ուսումնական աշխատանքների  գծով տնօրենի տեղակալի  աշխատանքային փաթեթի իրենց կողմից մշակված օրինակը: Ներկայացված փաթեթներից կընտրվեն լավագույնները, որոնց հեղինակները կընտրվեն որպես սեմինարավարներ (համապատասխան հոնորարով) և կկիսվեն իրենց առաջավոր փորձով մյուս փոխտնօրենների հետ: 
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության գրասենյակ հետևյալ հեռախոսահամարով` 57-73-17
Տնօրեն`Լիլիթ Անտոնյան /հեռ.`091-38-05-39/

Комментариев нет:

Отправить комментарий