пятница, 19 октября 2012 г.

Սեմինար տնօրենի՝ ուսումնական աշխատանքների գծով տեղակալների աշխատանքին նվիրված




Այսօր տեղի ունեցավ <<Դպրոց-կենտրոնների միություն>> իրավաբանական անձանց միության կողմից կազմակերպված ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալների համար նախատեսված սեմինարը: Սեմինարին մասնակցեցին Երևանի և ՀՀ տարբեր մարզերի մի շարք ուսմասվարներ,նախարարության ներկայացուցիչներ ՝ ի դեմս ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանի, ԿԳՆ հանրակրթության վարչության մասնագետ Սամվել Պեպանյանի, մասնակցում էր նաև ԿԾԿ ԾԻԳ-ի ենթածրագրերի ղեկավար Կարեն Մելքոնյանը, տարբեր միջազգային կառույցների ներկայացուցիչներ,ԱԺ պատգամավոր,<<Դպրոց-կենտրոնների միություն>> իրավաբանական անձանց միության նախագահ Ռուզաննա Մուրադյանը:Սեմինարի ընթացքում կատարվեց փորձի փոխանակում: Որից հետ հարց ու պատասխանի միջոցով վեր հանվեցին տնօրենի՝ ուսումնական աշխատանքների գծով տեղակալների գործունեության ընթացքում առաջացող դժվարությունները: Լսեցին նրանց առաջարկությունները հետագայում նրանց գործունեությանը աջակցելու, նպաստելու նպատակով: Տնօրենի՝ ուսումնական աշխատանքների գծով տեղակալները շնորհակալություն հայտնեցին իրենց ընձեռված այս բացառիկ հնարավորության համար և ցանկություն հայտնեցին հետագա համագործակցության:

Комментариев нет:

Отправить комментарий