Դպրոցի զարգացման ծրագիր ուղեցույց մշակելու նպատակով տեղական խորհրդատուների ընտրության մրցույթ
<<Դպրոց կենտրոնների միություն>> իրավաբանական անձանց միությունը ՀՀ ԿԳՆ <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ի հետ կնքված պայմանագրի համաձայն <<Կրթության որակ և համապատասխանություն>> երկրորդ վարկային ծրագրի շրջանակներում <<Դպրոցի զարգացման ծրագիր>> ուղեցույց մշակելու համար հայտարարում է տեղական խորհրդատուների ընտրության մրցույթ:
Տեղական խորհրդատուների աշխատանքի շրջանակն է`
• ուսումնասիրել դպրոցի զարգացման ծրագրերի մշակման տեղական և միջազգային փորձը,
• մշակել <<Դպրոցի զարգացման ծրագիր>> ուղեցույցը` ՀՀ կրթության զարգացման պետական ծրագրի սկզբունքներին և խնդիրներին համապատասխան,
• <<Դպրոցի զարգացման ծրագիր>> ուղեցույցը դպրոցներում փորձարկելու համար իրականացնել ընտրված դպրոցների տնօրենների վերապատրաստում,
• իրականացնել մշտադիտարկում փորձնական դպրոցներում և հաշվի առնելով արված առաջարկությունները` պատրաստել <<Դպրոցի զարգացման ծրագիր>> ուղեցույցի վերջնական տարբերակը:
Թեկնածուներին ներկայացվող նվազագույն որակավորման պահանջներն են.
• բարձրագույն կրթություն մանկավարժության, սոցիալական գիտությունների և այլ համապատասխան բնագավառներում,
• ուսումնական հաստատությունում, կամ այլ կրթական կազմակերպությունում ղեկավար կամ մասնագիտական, մեթոդամանկավարժական աշխատանքի առնվազն 7 տարվա փորձ,
• մանկավարժական աշխատողների աշխատանքային պարտականությունների և իրավունքների, պաշտոնների նկարագրերի և դրա հետ կապված այլ նորմատիվ և աշխատանքային փաստաթղթերի իմացություն,
• ուսումնական հաստատության զարգացման և կառավարման այլ ծրագրերի մշակման փորձ,
• հաշվետվությունների և զեկույցների պատրաստման կարողություն,
• թիմային աշխատանքի և հաղորդակցման լավ հմտություններ,
• հայերենի գերազանց իմացություն,
• համակարգչային հմտություններ և ինտերնետով աշխատելու կարողություն:
Անգլերենի իմացությունը ցանկալի է:
Հետաքրքրված անձիք պետք է ներկայացնեն դիմում, մանրամասն տվյալներով անձնական թերթիկ (ինքնակենսագրություն/ CV)` անգլերեն և հայերեն տարբերակներով, 1 լուսանկար, բարձրագույն կրթության դիպլոմների պատճենները, 2 երաշխավորագիր-նամակ (Recommendation Letter):
Պահանջվող փաստաթղթերը պետք է ներկայացնել <<Դպրոց կենտրոնների միություն>> իրավաբանական անձանց միության գրասենյակ մինչև 2012 թվականի սեպտեմբերի 5-ը ժամը 17:00-ը, հետևյալ հասցեով` Ք.Երևան, Տիգրան Մեծի 71, բն. 59: Հեռախոս` (374-10 57-73-17):
Комментариев нет:
Отправить комментарий