<<Դպրոց-կենտրոնների միություն>> իրավաբանական անձանց միության առաջարկով Սեպտեմբերի 28-ին Լ. Միրիջանյանի անվան հ.155 հիմնական դպրոցում մեկնարկեց ամենամյա հաշվետու շքերթը: Պատվոգրերով պարգևատրվեցին լավագույն ուսուցիչները, լավագույն դասարանները և շնորհալի աշակերտները: Դպրոցի լավագույն աշակերտները արժանացան հատուկ մրցանակների՝ պարգևատրվելով պատվոգրերով և Լ. Միրիջանյանի անվան կրթաթոշակով:
Շքերթին խրոխտ քայլերով ներկայացան դպրոցի մեդալակիր աշակերտները, որոնք բազում հաջողությունների էին հասել արտադպրոցական տարբեր միջոցառումների ժամանակ:Պատվով և հպարտորեն հրապարակ բերվեց Հ Հ եռագույն դրոշը, աշակերտները կատարեցին հիմնը և երկինք բարձրացան եռագույն փուչիկները: Աշակերտների ուրախությունն անսահման էր:Տոնական օրը ավարտվեց տիկին Լ. Դանիելյանի շնորհակալական խոսքով, իսկ տոնական տրամադրությունը շարունակվում էր ամբողջ օրվա ընթացքում:
Անկախության 22 – ամյա ղողանջներին պատանեկան ապրումներով ու հույզերով իրենց խոսքն են Ձեզ հղում Արտաշատ քաղաքի Ա. Գոլեցյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցի սաները:
Այսօր 22 տարիների հեռավորությունից, երբ հայ ժողովրդի մաքառումներին զուգահեռ ՝ հաջողություններն ենք դնում կշեռքի նժարին, ակնհայտ հպարտությամբ արձանագրում ենք, որ ունենք պետություն, սահմնադրություն, բանակ, եկեղեցի, քաղաքացիական հասարակարգ, դպրոց, վերականգնվող տնտեսություն:
Անկախությունը բացարձակ արժեք է, անկախության վերականգնումը՝ պատմական հաղթանակ:
Արտաշատ քաղաքի Ա. Գոլեցյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցի կոլեկտիվը և սաները շնորհավորում են մեր ողջ ժողովրդին, մաղթում հարատևություն, աշխատանք և բարգավաճում:
Հայ ժողովուրդը գիտի հարատևելու հրաշք գաղտնիքը: Ուրեմն թող հավերժ ապրի, հարատևի դարերից եկած, դարեր վաստակած, դեպի դարեր քայլող Հայաստան աշխարհն ու հայ ժողովուրդը:
ՀՀ ԿԳՆ Նոր Հաճընի ավագ դպրոցի սաները անկախության 22-րդ տարելիցը նշել են Լուսակերտի զորամասում և շարունակել են այն նշել իրենց հարազատ դպրոցում: Երեխաները ծանոթացել են զինվորական կյանքին, իսկ հանդիսավոր նիստը անց են կացրել դպրոցում:
Սեպտեմբերի 21-ի առիթով տեղի ունեցան միջոցառումներ Վանաձորի Մ. Խորենացու անվան համար 17 ավագ դպրոցում:
Այս միջոցառումների նպատակն էր լավ ճանաչել մեր երկիրը՝ ՀՀ, իսկ ճանաչել սեփական երկիրը՝ նշանակում է ավելի լավ հասկանալ սեփական <<ես>>-ը, ունենալ պատկանելիության զգացում՝ հողի, երկրի , ժողովրդի, պետականության: Մենք պետք է իմանանք, թե ինչ ճանապարհ է անցել մեր հանրապետությունը մինչև կարողացել է այլ երկրների կողքին իր տեղը գրավել որպես ազատ, անկախ և իրավահավասար պետություն: Պետք է տեր լինես քո ժողովրդի անցյալի ու ներկայի պատմությանը և մտածես, թե այսուհետ ինչպես անցնես քո ճանապարհը, որպեսզի իրավունք ունենաս արժանապատվորեն ու հպարտորեն ասել՝ Ես ՀՀ քաղաքացի եմ, ես սիրում եմ իմ երկիրը ու հպարտ եմ նրանով:
Երևանի թիվ 43 ավագ դպրոցի 10-րդ դասարանցիները ծաղիկներով, հուսավառ աչքերով, խրոխտ ու ձիգ քայլքով քայլում էին դեպի պանթեոն: Այստեղ էին գեներալներ, գնդապետներ, զինվորականներ, որոնց օրն էր, օր, որով հաստատվեց հայ ժողովրդի ազատ, անկախ և ինքնիշխան լինելու փաստը:
Զինղեկ Ապերյանը ներկայացրեց իր և զոհված քաջորդիների մարտական ընկերներին, իսկ ողջեգուրումը Ջիվան Աբրահամյանի մոր հետ նոր լիցք հաղորդեց աշակերտներին և ուսուցիչներին: